ՀՀ-ն եկող տարի կարող է ստանձնել ԵԱՏՄ նախագահությունը
22/12/2023 14:15
Նմանատիպ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը եկող տարի կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը։ Այս մասին ԱԺ փոխնախագահը հայտարարել է այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցերին։
«Չեմ բացառում, որովհետև այդ համագործակցության շնորհիվ նաև մեր տնտեսությունն աճ է ապահովում, և, կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ որոշում կընդունի, եթե որոշի ստանձնել նախագահությունը»,- ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում