Մեծ Բրիտանիային չի հաջողվի ռազմանավեր ուղարկել Սև ծով. ՌԴ դեսպան
Նմանատիպ
Սև ծովում Ուկրաինային աջակցելու համար ռազմածովային կոալիցիա ստեղծելու Բրիտանիայի կոչը մաքուր հռչակագիր է, որը չի ազդի տարածաշրջանի իրավիճակի վրա: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։
Նրա կարծիքով, այդ նավերը չեն կարող անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները՝ Թուրքիայի դիրքորոշման պատճառով։
Որպես փաստարկ, դիվանագետը հիշեցրել է, որ Բրիտանիայի նավահանգիստներում երկու տարի շարունակ կանգնած են ուկրաինական դրոշներով երկու ականազերծող նավեր, որոնք չեն կարողնում մուտք գործել Սև ծովի ջրային տարածք:
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը դա բացատրել է Թուրքիայի դիրքորոշմամբ, որը պայմանավորված է Մոնտրյոյի կոնվենցիայով։ Տվյալ կոնվենցիան կարգավորում է նավագնացությունը Սև ծովի նեղուցներում և արգելում է պատերազմող տերությունների նավերի անցումները:
Դեսպանը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինական քեյսում անընդհատ փորձում է գլխավորել սպառազինությունների հավաքման ինչ-որ նախաձեռնություններ, սակայն դրանք գործնական արդյունքների չհանգեցրին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում