ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում ԼՂ-ի պարտքը

ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում ԼՂ-ի պարտքը

83 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է նախագիծ, որով ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը կանցնի Հայաստանին։ Նախագծով համապատասխան փոփոխություն և լրացումներ են կատարվել 2023 թ. պետական բյուջեում։

Այսպիսով, ՀՀ-ի նկատմամբ ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը անցել է ՀՀ-ին, որի 70 տոկոսն իր վրա կվերցնի ՀՀ կառավարությունը, իսկ 30 տոկոսը` ՀՀ բանկերը։

ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ 315 մլրդ դրամի մեջ 187 մլրդ դրամը ԼՂ կառավարության պարտատոմսերն են, 85.5 մլրդ դրամը հիմնադրամների պարտատոմսերն են, 22.5 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն են, 19 մլրդ դրամը` իրավաբանական անձանց վարկերը։ Իսկ այն մարդիկ, որոնք ԼՂ-ում ստացել են վարկեր ու ցանկանում են, որ դրանք ներվեն, ըստ նախարարի` կազմում են 10 տոկոսից մի փոքր ավելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում