Գազայի հատվածում երեխաների 80%-ը սովի է մատնված. ՅՈՒՆԻՍԵՖ
Կարդացեք նաև
Գազայի հատվածում երեխաների ավելի քան 80 տոկոսը սննդի սուր պակաս է զգում: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Գազայի հատվածի պարենային և բժշկական համակարգերը կանգնել են լիակատար փլուզման եզրին։ Երեխաների ավելի քան 80%-ը սննդի լուրջ պակաս ունի», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Պաղեստինում մինչև հինգ տարեկան 335 հազար երեխա թերսնման լուրջ վտանգի տակ է:
Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում երեխաները չեն ստանում իրենց անհրաժեշտ ջրի 90 տոկոսը, իսկ ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի օբյեկտների կեսը ոչնչացվել կամ վնասվել են:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը Իսրայելից և ՀԱՄԱՍ-ից պահանջում է աջակցել Գազայի հատվածում մարդասիրական օգնության առաքմանը, ինչպես նաև կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նշանակել նման օգնության առաքման համակարգող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում