Վերավալ քաղաքի մոտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է բրիտանական նավի վրա

Վերավալ քաղաքի մոտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է բրիտանական նավի վրա

Հնդկաստանի ափերի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է բրիտանական նավի վրա։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հնդկական Վերավալ քաղաքից մոտավորապես 370 կիլոմետր հարավ-արևմուտք։ Անօդաչու թռչող սարքի գործողությունները հանգեցրել են պայթյունի և հրդեհի։

«Հրդեհը մարվել է, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում