Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 1,34 մլրդ դոլար
25/12/2023 16:30
![Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 1,34 մլրդ դոլար](https://times.am/v3/wp-content/uploads/2023/12/Image-377-e1701415021969-1200x630.jpeg)
Նմանատիպ
Ուկրաինայի պետական բյուջեն ստացել է 1,34 միլիարդ ԱՄՆ դոլար՝ որպես վեցերորդ լրացուցիչ ֆինանսավորում Համաշխարհային բանկի «Խաղաղություն Ուկրաինայում» ծրագրի շրջանակում: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցները կուղղվեն մասնակիորեն փոխհատուցելու Ուկրաինայի պետական բյուջեի ծախսերը, որոնք կապված չեն անվտանգության և պաշտպանության ոլորտի հետ և վերաբերում են կենսաթոշակային և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների վճարումներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում