Հռոմի պապը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Նմանատիպ
Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը։ Այսպիսի մաղթանք է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում:
«Թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունների շարունակումը, փախստականների վերադարձն իրենց տները՝օրինական հիմքերով և անվտանգության պայմաններում, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքը»,- հավելել է կաթոլիկ եկեղեցու հայրապետը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա դեմ է արտահայտվել պատերազմի տրամաբանությանը և զենքի արտադրությանը` խաղաղության կոչ անելով համաշխարհային հակամարտությունների համար, այդ թվում ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:
Երկուշաբթի կեսօրին Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից քահանայապետը Սուրբ ծննդի առթիվ շնորհավորել է բոլոր հավատացյալներին Վատիկանի գլխավոր հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց։
Տոնական քարոզի ժամանակ Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Եսայի մարգարեի գրքին, որն ազդարարում է «Խաղաղության իշխանի» գալուստը. «Թող ցնծա նա, ով իր սրտում խաղաղություն չի գտնում, որովհետև քեզ համար կատարվեց Եսայու հնագույն մարգարեությունը»:
Խաղաղության իշխանին «այո» ասելը նշանակում է «ոչ» ասել պատերազմին, ցանկացած պատերազմին, պատերազմի բուն տրամաբանությանը՝ ճանապարհորդություն առանց նպատակակետի, պարտություն առանց հաղթողների, խելագարություն առանց արդարացումների։ «Բայց պատերազմին «ոչ» ասելու համար պետք է «ոչ» ասել զենքին»,-ընդգծել է Հռոմի պապը։
Վերջում Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է Հոբելյանական տարվա գալուստը, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշելու է 2025 թվականի ընթացքում: Նրա խոսքով ՝ այս ժամանակահատվածը պետք է հնարավորություն տա «ոչ» ասել պատերազմին և «այո»՝ խաղաղությանը։ Քարոզի ավարտին քահանայապետը մեղքերի թողություն է տվել հավաքվածներին և բոլոր նրանց, ովքեր հեռվից են հետևել սուրծննդյան ուղերձին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում