Հանրապետության որոշ ճանապարհներներ փակ են

Հանրապետության որոշ ճանապարհներներ փակ են

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։

Գորիսի և Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում