Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել

Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում մեդալներ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ նվաճել են բրոնզե մեդալներ։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում