ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային ցանկում Հայաստանը 36-րդն է

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային ցանկում Հայաստանը 36-րդն է

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային ցանկում Հայաստանը տարին ավարտեց 36-րդ հորիզոնականում։ Վարկանիշային ցուցակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

Ցանկի առաջին եռյակում են Անգլիան, Իսպանիան և Իտալիան: Տասնյակում հայտնվել են Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Թուրքիան և Շոտլանդիան:

Վարկանիշային ցանկը կազմվում է`հաշվի առնելով այն արդյունքները, որոնք ակումբները ցույց են տվել եվրագավաթային մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերենցիաների Լիգա) նախորդ հինգ մրցաշրջանների ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում