Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղացած առատ ձյան, բքի ու սառնամանիքի պայմաններում Ծիլքար գյուղից դեպի Լոռու մարզի Սպիտակի ոլորանների տանող ճանապարհահատվածում 1,5 ժամից ավելի է՝ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Փրկարարներն ու պարեկները ձնասահքից դուրս են բերել 25-ից ավելի ավտոմեքենա, 20-ից ավելի քաղաքացու տեղափոխել են փրկարարական հենակետեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում