Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով
Նմանատիպ
2023թ. հունվար – նոյեմբեր ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։
Այսպես, հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.1%-ով, շինարարությունն աճել է 15.6%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 24.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 11.1%-ով։
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,418,635.0 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 492,933.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 4,795,488.4 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 2,741,748.6 մլն ՀՀ դրամ։
Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 102.2%։
Հետևեք մեզ նաև Telegram-ում