Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածում 100-ավոր թիրախներ խոցելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածում 100-ավոր թիրախներ խոցելու մասին

Իսրայելի ԶՈՒ-ն մեկ օրում մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող հարյուր թիրախների: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի պաշտոնական էջում:

«Իսրայելի զինված ուժերը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ թունելներին, հանքերին, ենթակառուցվածքներին և «ՀԱՄԱՍ»-ի կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ, Ջաբալիա ճամբարում զինվորականները ոչնչացրել են մի խումբ մարդկանց, որոնք փորձում էին պայթուցիկ սարք տեղադրել իսրայելական տանկի վրա:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Խան Յունիսում սպանվել են ՀԱՄԱՍ-ի տասնյակ մարտիկներ։

Նշվում է նաև, որ ՑԱԽԱԼ-ի մարտիկները հայտնաբերել են զենք, զինամթերք և հետախուզական փաստաթղթեր «Իսլամական ջիհադի» ռազմական օբյեկտում, որը գտնվում է Դարաջ Տուֆահ շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում