ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում
26/12/2023 17:00
Նմանատիպ
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դիտորդներն անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին հարակից Սոթքում։ Այս մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում:
«Պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը», – նշված է գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում