Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ցարսկոյե Սելոյում

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ցարսկոյե Սելոյում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ միացել է ԱՊՀ մյուս երկրների գործընկերներին, որոնց թվում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար անցկացնում է Ամանորից առաջ:

Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփվելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներում էքսկուրսիայի ընթացքում:

Պավլովսկից հետո ԱՊՀ երկրների ղեկավարները գնացել են Ցարսկոյե Սելո, այնուհետև նրանց սպասում են Պետերգոֆում։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում