Թուրքիան Վրաստանի բարեկամն է.Գարիբաշվիլի

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության շրջանակում կանցկացվեն համատեղ հրամանատարական և դաշտային ռազմական զինավարժություններ: Այս մասին, ինչպես  տեղեկացնում է«Թուրան»-ը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Զինավարժությունների ժամկետների և անցկացման վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ:
«Մենք բազմիցս ասել ենք և, գլխավորը, ապացուցել ենք գործով, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի ոչ միայն հարևանը, այլ նաև բարեկամը, ինչպես նաև ռազմավարական գործընկերը», -հայտարարել է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում