Ո՞ր բիզնես ոլորտում են եղել աշխատակիցների ամենաշատ կրճատումները
26/12/2023 21:00
Նմանատիպ
Աշխարհի խոշորագույն բանկերը 2023 թվականին կրճատել են ավելի քան 60,000 աշխատատեղ՝ կայունության բացակայության պայմաններում՝ ֆոնդային բորսաներում գործարքների թվի նվազման համատեքստում։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
Անցած տարում, ինչպես նշում է հրատարակությունը, գրանցվել է 15 տարի առաջ տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխատատեղերի ամենամեծ կրճատումը։
Ըստ FT-ի՝ «առաջատար 20 բանկերը կրճատել են առնվազն 61,905 աշխատատեղ»: Մինչդեռ 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում այդ կազմակերպությունները կրճատել են ավելի քան 140 հազար աշխատատեղ, ասվում է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում