2024 թվականին ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի հակամարտությունը․ Զախարովա

2024 թվականին ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի հակամարտությունը․ Զախարովա

Վաշինգտոնն ամբողջ 2024 թվականի ընթացքում բոլոր միջոցներով կաջակցի ուկրաինական հակամարտությանը։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի այդ թեման ամբողջ 2024 թվականի ընթացքում ջրի երեսին պահի։ Եթե չստացվի շարունակել հարկատուների հաշվին Ուրկաինային աջակցելը, նրանք կխրախուսեն Կիևին սարսափելի, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների։ Ցանկացած մեթոդ գործի կդրվի, ցանկացած մեթոդ», – շեշտել է դիվանագետը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային 2024 թվականին։

«Անշուշտ, մեծ տեղեկատվական-քաղաքական շոու կլինի, քանի որ հակառակ դեպքում ստիպված պետք է խոստովանեն, որ իրենց նախագիծը քանդվել է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում