Իրանի արտաքին առևտուրը 19 ամսում աճել է մինչև 112 մլրդ դոլարի
Նմանատիպ
Իրանի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Հանդուզիի խոսքով՝ Իրանի արտաքին առևտրի ծավալը 2023 թվականի մարտի 21-ից դեկտեմբերի 22-ն ընկած 9-ամսյա ժամանակահատվածում կազմել է 112 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Իրնա գործակալությունը։
Ըստ նախարարի՝ Իրանի արտաքին առևտրի ծավալը 2023 թվականի մարտի 21-ից մինչև դեկտեմբերի 22-ը հասել է 112 միլիարդ դոլարի՝ համապատասխան ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ գրանցելով 7 տոկոս աճ:
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչությունը ներկայացրել է արտաքին առևտրի ամսական հաշվետվությունը՝ առաջին անգամ իր զեկույցում ներառելով նավթի, էլեկտրաէներգիայի և տեխնիկական ծառայությունների արտահանումը:
Նշվում է, որ Իրանի արտահանման ծավալը գերազանցել է ներմուծումը 15 մլրդ դոլարով:
Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ երկրից արտահանվել է ավելի քան 63 միլիարդ դոլարի նավթ և ոչ նավթային արտադրանք, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում երկիր է ներմուծվել ավելի քան 48 միլիարդ դոլարի ապրանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում