Tesla-ի գործարանում ռոբոտը հարձակվել է աշխատողի վրա. Daily Mail
27/12/2023 16:45
Նմանատիպ
Ամերիկյան Tesla ընկերության ինժեները ենթարկվել է ռոբոտի հարձակման. դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ընկերության գործարանում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, երկու ականատես սարսափահար հետևել են՝ ինչպես է ռոբոտը հարձակվում իրենց գործընկերոջ վրա. խոսքն այն ռոբոտի մասին է, որը նախատեսված է եղել նոր ձուլված ալյումինե մեքենաների մասերը բռնելու և տեղափոխելու համար:
Ռոբոտը տղամարդու վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս ծրագրային ապահովում էր ծրագրավորում երկու անսարք Tesla ռոբոտների համար. ռոբոտի մետաղյա ճանկերը խրվել են աշխատողի մեջքը և ձեռքը՝ թողնելով արյան հետք գործարանի հատակին:
Միջադեպի հետևանքով տուժողը ստացել է բաց վերք ձախ ձեռքին: Ըստ Daily Mail-ի բացառիկ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում