2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.12 մլրդ դոլար է (+478.22 մլն դոլար)
Նմանատիպ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,471,447 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 284,811.6 մլն դրամով կամ 6.80%-ով։
Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 0.61%-ով կամ 15,509.9 մլն դրամով և կազմել 2,552,218 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,341,479 մլն դրամ (+0.94%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 210,739 մլն դրամ (-2.88%):
Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 16.32%-ով կամ 269,301.6.1 մլն դրամով և կազմել 1,919,259.3 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 1,694,787.50 մլն դրամ (+16.70%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 219,804.3 (+16.59%) և ներքին երաշխիքներ՝ 4,667.3 մլն դրամ (-49.08%):
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի հոկտեմբերի 31-ի 402.56 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։
2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,115.89 մլն դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 478.22 մլն դոլարով կամ 4.5%-ով։
Արտաքին պարտքը նվազել է 1.56%-ով և կազմել 6,344.7 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 13.81%-ով և կազմել 4,771.19 մլն դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում