Թուրքական լիրան տարին ավարտում է պատմական նոր նվազագույն ցուցանիշով. Reuters
Նմանատիպ
Թուրքիայի ազգային արժույթը այս չորեքշաբթի թուլացել է՝ հասնելով ռեկորդային նվազագույնի՝ մեկ դոլարի դիմաց իջնելով 29,4-ի և 2023 թվականին կորուստները հասցնելով 36-ի։ Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Reuters-ը։
Ստամբուլի ֆոնդային բորսայում լիրան էժանացել է 0,7%-ով՝ նախորդ երեքշաբթի առուվաճառքի փակման մակարդակի համեմատ։
Այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց մեկ այլ նախագահական ժամկետով, նրա ղեկավարությամբ կառավարությունը թուլացրեց արտարժույթի վերահսկողությունը, և երկրի Կենտրոնական բանկը անցավ ավելի ուղիղ դրամավարկային քաղաքականության՝ մի քանի անգամ բարձրացնելով հիմնական տոկոսադրույքը:
Դա հանգեցրել է լիրայի թուլացմանը, սակայն տարվա վերջին ամիսներին նրա անկման տեմպերը դանդաղեցին, նշում է բրիտանական լրատվական գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում