Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել իր հասցեին Էրդողանի հայտարարությանը

Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել իր հասցեին Էրդողանի հայտարարությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  դեկտեմբերի 27-ի իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։ Այս մասին հայտնել է Ռիա Նովստին։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի վարչապետը Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության իրականացման մեջ և համարել ռեկորդակիր  իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով՝ հավելելով, որ նա վերջինն է, ով կարող է բարոյականության դասեր տալ իրենց։

Նեթանյահուն  հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Համասի դեմ, որին Էրդողանը գովում է և բազմիցս հյուրընկալել է։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։

Թուրքիան նույնպես արձագանքել է Նեթանյահույի հայտարարությանը և Թուրքիայի նախագահի վարչակազմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «վերջին մարդը», որ կարող է որևէ բան ասել ցեղասպանության մասին և խոսել խրատ կարդալու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում