Կառավարությունը աճուրդի կհանի Երևանի բարձրահարկերից մեկը
28/12/2023 16:16
Նմանատիպ
Հայաստանի կառավարությունը աճուրդի կհանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող 4 բարձրահարկերից մեկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Խորհրդային տարիներին կառուցված և 4 բարձրահարկ շենքից բաղկացած համալիրում տեղակայված են մի շարք հաստատություններ, ինչպես նաև մի քանի մասնավոր գրասենյակներ։ Կառավարությունը որոշել է վաճառել այդ մասնաշենքերից մեկը։
Կադաստրային գնահատման արդյունքում դրա արժեքը սահմանվել է ավելի քան 5 մլրդ դրամ (մոտ 12,5 մլն դոլար), իսկ շենքի հարևանությամբ գտնվող հողամասի (որը նույնպես ենթակա է սեփականաշնորհման) գինը՝ 560 մլն դրամ (մոտ 1,4 մլն դոլար): Վաճառքի վերջնական արժեքը կորոշվի աճուրդի արդյունքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում