Լարսում 1500 բեռնատար և 500 մարդատար կանգնած է
28/12/2023 17:07
Նմանատիպ
Լարսի անցակետում ավելի քան 1500 բեռնատար և ավելի քան 500 մարդատար մեքենա է կուտակված։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը:
Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ ավելի քան 1500 բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա է կուտակվել Վերին Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ։ Իսկ էլեկտրոնային հերթում կա ավելի քան 3000 բեռնատար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում