Բաքուն Ֆրանսիային բողոքի նոտա է ուղարկել

Բաքուն Ֆրանսիային բողոքի նոտա է ուղարկել

Պաշտոնական Բաքուն Փարիզին հրավիրել է մասնակցելու Ադրբեջանում ֆրանսիական գործակալական ցանցի գործունեության հետաքննությանը, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

«Ֆրանսիական կողմին նոտա է ուղարկվել՝ ներկայացվել են մեր տրամադրության տակ եղած փաստերը, վկայությունները և ապացույցները», – ասել է Բայրամովը:

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ արտաքսում է երկու ֆրանսիացի դիվանագետների, իսկ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել: Ադրբեջանի իշխանությունը դեսպանատան աշխատակիցների գործողությունները համարում է անհամատեղելի իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ: Նրանց 48 ժամ են տվել Ադրբեջանը լքելու համար։

Փարիզը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են Ադրբեջանի կողմից՝ դիվանագետներին արտաքսելու իր որոշումը հիմնավորելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում