Բաքուն Երևանին առաջարկել է հանդիպել

Բաքուն Երևանին առաջարկել է հանդիպել

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բաքվում կարծում են, որ երկու երկրների բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդը։

«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է հանդիպում անցկացնել սահմանին»,- հայտնել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ 2023թ.-ի նոյեմբերի 30–ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների անդամները հանդիպել էին Իջևանի և Ղազախի հատվածում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում