«Սյունիք» օդանավակայանում նոր սարքավորումներ կգործարկվեն
Նմանատիպ
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Սյունիք» օդանավակայանը շարունակում է բնականոն կերպով պարբերական չվերթեր իրականացնել, իսկ 2024 թվականից նոր սարքավորումներ կգործարկվեն։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Միայն մի քանի դեպք է եղել, որ եղանակային պայմանների պատճառով չվերթեր չեն իրականացվել»,– նշել է Սանոսյանը։
ՏԿԵ նախարարի խոսքով` շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ որոշ նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կնվազի։
Հիշեցնենք՝ կանոնավոր թռիչքներն իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը 20.000 դրամ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում