Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2023-ին իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով. Bloomberg
Նմանատիպ
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2023 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
500 ամենահարուստ միլիարդատերից ամենաշատն աճել է տեխնոլոգիական ընկերությունների սեփականատերերի կարողությունը: Չնայած ռեցեսիայի մտավախություններին, մշտական գնաճին և աշխարհաքաղաքական ցնցումներին, նրանք 658 միլիարդ դոլարով ավելի են հարստացել (տարեկան կտրվածքով 48 տոկոս աճ): Պատճառը արհեստական բանականության շուրջ բարձրացված մեծ հետաքրքրություն էր:
Bloomberg Billionaires Index-ն ամենահարուստն է անվանել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին, որը շրջանցել է ֆրանսիացի մագնատ, LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյին և զբաղեցրել վարկանիշի առաջին տեղը։ Տարվա ընթացքում Tesla-ի և SpaceX-ի հաջողության շնորհիվ նա վաստակել է 95,4 միլիարդ դոլար (անցյալ տարի Մասկը կորցրել է 138 միլիարդ դոլար):
2023 թվականին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է 70 միլիարդ դոլարով, իսկ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վաստակել է 80 միլիարդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում