Որոշվել է Ակադեմիական քաղաքի տեղակայման վայրը
04/01/2024 17:54
Նմանատիպ
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի: Այս մասին որոշվել է կառավարության նիստում։
Ըստ հիմնավորման՝ Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում