Քաշաթաղում վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա

Քաշաթաղում վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա

Ադրբեջանի օկուպացրած Արցախի Քաշաթաղի շրջանում (Լաչին) վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա։ Վթարի պատճառով երկու զինծառայող զոհվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մահացածներն ադրբեջանական բանակի զինծառայողներ Իսմայլով Հասանն ու Ախունդով Սահավաթն են:

Վթարի հետևանքով ևս 9 զինծառայող էլ վիրավորվել է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում