Ֆրանսիայում ռեկորդային թվով ընկերություններ են փակվել
Նմանատիպ
2023 թվականին Ֆրանսիայում փակվել է ավելի քան 55 հազար ընկերություն, ինչը 2017 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է: Այս մասին ասվում է Ֆրանսիայի Կենտորնական բանկի կայքում հրապարակված զեկույցում։
«2023 թվականին դեկտեմբերի վերջին սնանկությունների թիվը հասել է 55 492-ի», – նշվում է զեկույցում։
Այս ցուցանիշը հաշվարկվում է վերջին 12 ամիսների ընթացքում մասնավոր ձեռնարկությունների սնանկությունների և լուծարման միջին թվի հիման վրա։ Ըստ վերոնշյալ ժամանակացույցի՝ այն ավելի բարձր էր 2017 թվականի օգոստոսին և մինչև 2008 թվականի դեկտեմբերը։ Ինչպես նշում է Ֆրանսիայի Կենտրոնական բանկը, ներկայիս մակարդակը չի գերազանցում 2010-2019 թվականների միջին ցուցանիշը (59 342): Covid-19 համաճարակի ժամանակ (2020-2021) այն կիսով չափ ցածր էր, քան հիմա:
Շատ դեպքերում խոսքը փոքր և միջին ձեռնարկությունների մասին է (55 435), որոնց հաստիքները կազմում են մինչև 250 մարդ։ Միևնույն ժամանակ, անցյալ տարի ավելի քան 250 մարդ ունեցող միջին և խոշոր ընկերությունների թիվը, որոնք փակվել են, հասել է 57-ի՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարի:
Ամենից շատ բացասական միտումը նկատվում է ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսում (+44,6%՝ 2022 թվականի համեմատ) և տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում (+44,4%)։ Ընկերությունների թիվը բավականին կտրուկ նվազել է նաև անշարժ գույքի (+40,4%) և շինարարության ոլորտում (+38,7%)։ Միայն գյուղատնտեսության ոլորտում է նկատելի իրավիճակի բարելավում (-1,3%)։
Le Monde պարբերականը նշում է, որ բիզնեսը տառապում է հարկերի, սոցհաշվարկների և բանկերի նկատմամբ պարտքերի կուտակումից։ Altares խորհրդատվական ընկերության տվյալներով՝ ձեռնարկությունների միայն կեսն է ժամանակին մարում պարտքը։ Պարբերականը մատնանշում է նաև շատ տնօրենների ուշացած գործողությունները՝ սնանկությունը կանխելու և դատարանի միջոցով խնդիրը լուծարելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում