Սպիտակ տունն անտեղյակ է եղել Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացման մասին

Սպիտակ տունն անտեղյակ է եղել Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացման մասին

ԱՄՆ-ն 15 րոպե ժամանակ ունի Ռուսաստանի և Չինաստանի կողմից հնարավոր միջուկային հարձակումների մասին նախազգուշացվելու համար, իսկ Պենտագոնը նման իրավիճակներում կենսական դեր է խաղում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բեկոնը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին հրապարակային հայտարարության ուշացման հետ կապված իրավիճակը:

«Սպիտակ տան անտեղյակությունը, որ պաշտպանության նախարարը երեք օր գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ձախողում է»,-գրել է կոնգրեսականը X (Twiter) սոցցանցի իր էջում:

Հունվարի սկզբին Politico թերթը հայտնել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին ։ Պարբերականի տվյալներով՝ երեք օր շարունակ Պենտագոնն այդ մասին չի հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում