Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում միջանցքների վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում միջանցքների վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, իր ամենշաբաթվա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակին, տարածաշրջանում հաղորդակցություններին և սահմանային խնդիրներին։ Ինչպես հայտնում է «Irna» գործակալությունը, այս հայտարարությունով Նասեր Քանանին անդրադարձել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությանը։

Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ակնկալում է, որ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։

«Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ: Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

«Զարգացող տարանցիկ համագործակցությունը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար», – եզրափակել է Քանանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում