Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի անվտանգությունը 5 հազար զինվոր կապահովի
08/01/2024 16:45
Նմանատիպ
Շվեյցարիայի խորհրդարանը զինված ուժերին թույլատրել է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) անվտանգությունն ապահովելու համար մինչև հինգ հազար զինծառայող ներգրավել։ Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հստակեցնում է, որ ներգրավված մյուս զինծառայողները կպաշտպանեն կրիտիկական ենթակառուցվածքը և ծառայություններ կմատուցեն երկրի բոլոր շրջաններում օդային անվտանգության և լոգիստիկայի պահպանման համար:
Ամենամյա համաժողովն այս տարի կանցկացվի հունվարի 15-19-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում