ԱՄՆ-ից դեպի Լուսին է արձակվել The Peregrine 1 լուսնագնացը
Նմանատիպ
ԱՄՆ-ում Vulcan Centaur հրթիռով դեպի Լուսին է արձակել The Peregrine 1 լուսնագնացը, հայտնում է theguardian.com-ը:
Հաջողության դեպքում՝ տիեզերական ռոբոտաշինությամբ զբաղվող Astrobotic ընկերության կառուցած Peregrine 1-ը կդառնա մասնավոր ընկերության սարքի՝ Լուսնի վրա վայրէջքի առաջին դեպքը:
Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, Peregrine-ը Երկրի բնական արբանյակի վրա վայրէջք կկատարի փետրվարի 23-ին: Ծրագրի նպատակն է դեպի Լուսին մարդկային առաքելություն ուղարկելուց առաջ երկնային մարմնի մակերևույթի վերաբերյալ տվյալների հավաքումը:
Peregrine 1-ը կրում է ՆԱՍԱ-ի, ինչպես նաև 15 այլ կազմակերպության սարքավորումներ, որոնց օգնությամբ չափելու է ճառագայթման մակարդակը, մակերևութային և ստորգետնյա ջրային սառույցը, մագնիսական դաշտը և էկզոսֆերա կոչվող գազի չափազանց նուրբ շերտը:
Գործարկվելու է հինգ փոքր ռովեր, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 60 գ-ից պակաս և ունի 12 սմ լայնություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում