Ռուսաստանը կարող է ճանաչել հայկական վարորդական վկայականները. ԱԳՆ
09/01/2024 11:00
Նմանատիպ
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Միաժամանակ հայտնում ենք, որ կողմերն արձանագրել են ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կանոնակարգման հարցում իրավական ձևակերպման կարևորությունը՝ ազգային վարորդական վկայականների հիման վրա առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով»,- նշել է ԱԳՆ-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում