ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի

ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում