Ճապոնիայում սկսել են նախապատրաստվել ԱՄՆ ռազմաբազայի տեղափոխմանը

Ճապոնիայում սկսել են նախապատրաստվել ԱՄՆ ռազմաբազայի տեղափոխմանը

Ճապոնիայի Օկինավայի Նագո քաղաքում սկսվել են շինարարական աշխատանքներ ԱՄՆ Ֆուտեմմա ռազմաբազան, որը գտնվում է նույն կզղու այլ հատվածում, այնտեղ տեղափոխելու համար, հայտնում է  NHK հեռուստաալիքը։

Օկինավայում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Ֆուտեմմա ռազմաբազան, որն աշխարհում ամենավտանգավորն է համարվում բնակելի տների մոտ գտնվելու պատճառով, 2006 թվականին Ճապոնիայի և ԱՄՆ-ի համաձայնությամբ որոշվել է տեղափոխել Նագո քաղաքի Հանոկո պրեֆեկտուրա: Դրա համար անհրաժեշտ է լցնել մոտ 157 հեկտար ափամերձ ծովային գոտին, որից կտուժեն կորալային խութերը։ Բացի այդ, ռազմակայանի տեղափոխումը, տեղի բնակչության կարծիքով, չի նվազեցնում առանց այդ էլ մեծ ծանրաբեռնվածությունը Օկինավայի վրա ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հարցում։

2023 թվականի դեկտեմբերի վերջին Ճապոնիայի իշխանությունները վերջնական հավանություն տվեցին ԱՄՆ ռազմաբազայի տեղափոխման առաջարկին, սակայն մինչ այս պահը ընթանում են դատական գործընթացներ ռազմաբազայի հետ կապված, քանի որ Օկինավայի կղզում են գտնվում ամերիկյան ռազմաբազաների շուրջ 80 տոկոսը, ինչն էլ առաջացնում է տեղի բնաչության դժգոհությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում