Համաշխարհային բանկը նշել է ռիսկերը, որոնք 2024 թվականին կազդեն գլոբալ տնտեսության վրա
Նմանատիպ
Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը ավելացրել է աշխարհում աշխարհաքաղաքական ռիսկերը, իսկ դրա հետագա ընդլայնումը կարող է էներգետիկ գների աճի և բացասական մեծ հետևանքների հանգեցնել գլոբալ ակտիվության և գնաճի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համաշխարհային բանկի հաշվետվությանը։
«Մերձավոր Արևելքում վերջին հակամարտությունն ավելացրել է աշխարհաքաղաքական ռիսկերը։ Հակամարտության սրացումը կարող է հանգեցնել էներգետիկ գների աճի գլոբալ ակտիվության և գնաճի համար մեծ հետևանքներով», – ասվում է հաշվետվության մեջ։
Համաշխարհային տնտեսության համար լրացուցիչ ռիսկերի թվում բանկում նշել են բարձր տոկոսադրույքների պատճառով ֆինանսական պայմանների վատթարացումը, կայուն գնաճը, Չինաստանի ավելի թույլ աճը, առևտրային մասնատվածությունը և կլիմայի փոփոխման հետևանքները։
Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Համաշխարհային բանկը ընդգծել է, որ դրա սրացման վտանգը շարունակում է բարձր մնալ և կարող է նյութականացվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում