Լոս Անջելեսում կայացել է պատվավոր «Օսկար»-ի շնորհման արարողությունը
10/01/2024 12:30
![Լոս Անջելեսում կայացել է պատվավոր «Օսկար»-ի շնորհման արարողությունը](https://times.am/v3/wp-content/uploads/2024/01/Image-237-e1704870769564-1200x630.jpeg)
Նմանատիպ
Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոխմբագիր Քերոլ Լիթլթոնը «Օսկար»են ստացել կինեմատոգրաֆիայի ոլորտում ակնառու նվաճումների համար (պատվավոր «Օսկար»), արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի։
Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «Կինոյում ակնառու նվաճումների, կինոարվեստի և գիտության առաջխաղացման գործում ունեցած բացառիկ ավանդի և ակադեմիային մատուցած ակնառու ծառայության համար»:
Պատվավոր «Օսկար» 14-րդ մրցանակաբաշխությունը Հոլիվուդում դերասանների և սցենարիստների գործադուլների պատճառով 2023 թվականի նոյեմբերի 18-ից հետաձգվել է 2024 թվականի հունվարի 9-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում