Նախորդ տարվա համեմատ բենզինը թանկացել է
10/01/2024 13:10
Նմանատիպ
Հայաստանում բենզինը 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նույն ամսվա համեմատ թանկացել է 24,3 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում դիզելային վառելիքը թանկացել է 0.2%-ով։
«2023թ.-ին դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 0.9% գնանկում»,- նշված է հաղորդագրությունում։
Գնանկում է արձանագրվել նաև 2023թ.-ի հունվար-դեկտեմբերին 2022թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ։ Բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.9% և 12.8%–ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում