ՔԿ-ն հայտնել է մանրամասներ լեյտենանտի մահվան վերաբերյալ

ՔԿ-ն հայտնել է մանրամասներ լեյտենանտի մահվան վերաբերյալ

Լեյտենանտ Միքայել Դանիելյանը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն՝ հիմնվելով նախնական տվյալների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 9-ին ժամը 11-ի սահմաններում ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում