Հունաստանը մտադիր է ԼՂ-ում հուշարձանների պահպանությամբ զբաղվել

Հունաստանը մտադիր է ԼՂ-ում հուշարձանների պահպանությամբ զբաղվել

Հունաստանի համար հույժ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտները պահպանվեն։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը նշեց, որ այդ ուղղությամբ արշավներ են կազմակերպվելու ոչ միայն Եվրամիության տարբեր կառույցների, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ։

«Մենք միանշանակ կողմ ենք, որ քրիստոնեական խորհրդանշական վայրերը պահպանվեն Լեռնային Ղարաբաղում, և ցանկանում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որոնք այս վայրերը կրում են և կարող են կրել»,- ասել է հույն նախարարը։

Հունաստանը նաև մոտ ժամանակներս կգործարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնության ծրագիրը, մասնավորապես, նախագիծն ուղղված կլինի մարդկանց բնակարաններով ապահովելուն:

Գերապետրիտիսը շեշտել է, որ Հունաստանը հավատացած է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճումը կարող է լինել Եվրոպայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում