ԱԽ քարտուղարն ու Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են անվտանգային իրավիճակին
Նմանատիպ
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան: Անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին՝ ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքները խստագույնս պահպանելու միջոցով: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում