Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի օրը Հորդանանի Արևմտյան ափին բանակցություններ է վարել Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որի ժամանակ հայտարարել Է պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ Վաշինգթոնի կողմից աջակցության մասին։ Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Բլինկենը հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Իսրայելի հարևանությամբ պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ կատարվող հստակ քայլերի մասին:
Բլինկենի այցը տեղի է ունեցել պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների, տարածաշրջանում լարվածության և իսրայելա-պաղեստինյան հակամարտության ապագայի հետ կապված իրադարձությունների զարգացման շուրջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների հաջորդ օրը:
Բացի այդ, Բլինկենը նախքան Իսրայել ժամանելը այցելել է Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին, որոնք, նրա խոսքով, կցանկանային ավելի սերտ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ գործընթացը գործնական ուղի ներառի դեպի պաղեստինյան պետության ստեղծումը, հաղորդում է հեռուստաալիքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում