Զելենսկին պահանջներ է ներկայացրել ՆԱՏՕ-ին
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ից հստակություն է պահանջել դաշինքին երկրի անդամակցության հարցում: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին նա հայտարարել Է Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կցանկանայի երկու հստակ բան ստանալ, պաշտպանական և քաղաքական որոշում։ Ես կցանկանայի ստանալ հակաօդային պաշտպանության ուժեղացում, որն այդքան անհրաժեշտ է մեզ։ Ինչ վերաբերում է քաղաքական որոշումներին, ապա ցանկանում ենք գոնե մեկ հստակ քայլ տեսնել ՆԱՏՕ-ի կողմից մեր երկրի դաշինքին անդակացության հարցում» – ասել է նա ։
Աղբյուրի փոխանցմամբ, 2022 թվականի սեպտեմբերի վերջին Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան դաշինքին անդամակցելու հայտ է ներկայացնում արագացված կարգով։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը դաշինքին անհնար է զինված հակամարտության ժամանակ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը լսել է Զելենսկու խնդրանքը դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և հիշեցնում է, որ հենց Կիևի քաղաքական կողմնորոշումն է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի պատճառներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում