Սպասվում են տեղումներ և մառախուղ

Սպասվում են տեղումներ և մառախուղ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 11-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, հունվարի 12-14-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Հունվարի 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հունվարի 11–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2…+4 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում