Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները շտապ հեռախոսազրույց կունենան
Նմանատիպ
Մոտակա օրերում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենան, սակայն ամսաթիվը նախապես չի հայտարարվում: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
«Մեր երկրների ղեկավարները, համապատասխան գերատեսչությունները մշտական կապի մեջ են, երկու պետությունների ղեկավարները շատ վստահելի հարաբերություններ ունեն։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք ձեզ արդեն ասել ենք, որ առաջնորդների անձնական հանդիպումը համաձայնեցվում է։ Հեռախոսային խոսակցությունների առումով կարող եմ ասել, որ դրանք մոտ օրերս հավանական են, սակայն կոնկրետ ժամկետներ մենք չենք հայտարարի», – ասել է գործակալության զրուցակիցը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Պուտինի և Էրդողանի շփման անհրաժեշտությունը մշտապես կա, սակայն հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ: Ըստ նրա, անհրաժեշտության դեպքում երկու երկրների ղեկավարները կարող են շատ արագ զանգահարել միմյանց, իսկ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել բառացիորեն ժամերի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում