ԱՄՆ-ն վերսկսել է Ռուսաստանից նավթի ներկրումը

ԱՄՆ-ն վերսկսել է Ռուսաստանից նավթի ներկրումը

ԱՄՆ-ը 2023 թվականի հոկտեմբերին վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից նավթ է ներկրել, իսկ նոյեմբերին կրկնակի գնում է կատարել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, հղում անելով ամերիկյան վիճակագրական ծառայությանը:

Վաշինգտոնը 2022 թվականի մարտին արգելք էր սահմանել Ռուսաստանից նավթի և այլ էներգակիրների ներմուծման վրա՝ պատժամիջոցների նոր խստացման շրջանակներում։ «Սև ոսկու» վերջին խմբաքանակն ամերիկյան ընկերությունները ՌԴ-ից գնել էին նույն տարվա ապրիլին, նշվում է հրապարակման մեջ։

ԱՄՆ վիճակագրական գերատեսչության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ը Ռուսաստանից 36,8 հազար բարել նավթ է ձեռք բերել: Ներմուծման արժեքը կազմել է 2,7 մլն դոլար, իսկ նոյեմբերին գնման ծավալը կազմել է 9,9 հազար։ Երկու դեպքում էլ ածխաջրածինը ձեռք է բերվել սպառման համար։

Միևնույն ժամանակ, ռուսական նավթի մեկ բարելը հոկտեմբերին ԱՄՆ-ի համար արժեցել է 74 դոլար, իսկ հաջորդ ամսվա համար՝ 76 դոլար: Դա զգալիորեն բարձր է առավելագուն գնից, որը սահմանված է մեկ բարելի դիմաց 60 դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում